Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Տարեկան մահանում է 0-1 տարեկան 400-ից ավելի երեխա

Տարեկան մահանում է 0-1 տարեկան 400-ից ավելի երեխա

Մայրական և մանկական մահացության ցուցանիշները` որպես երկրի սոցիալ-տնտեսական ինտեգրալ ցուցանիշներ, կարևորվում են ու  հաճախ արտացոլվում  միջազգային մոնիտորինգային համակարգում:

 

Դրանք  երկրի նկարագիրը նեկայացնող ցուցանիշներ են համարվում: Այսօր այս մասին ԱՆ Երեխայի առողջության պետական հավաստագրի շնորհանդեսի ժամանակ ասաց ԱԺ մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

 

Նա նշեց, որ ՄԱԿ-ի հազարամյակի հռչակագրով սահմանված «Հազարամյակի մարտահրավերներից» 8 նպատակներից 2-ն անմիջականորեն առնչվում են մոր և մանկան առողջության բարելավմանը:

 

Նրա խոսքով, վերջին զեկուցագրում Հայաստանի համար այս նպատակները գնահատվել են որպես անհասանելի և այսօր Հայաստանում արձանագրվել է, որ տարեկան մահանում է 0-1 տարեկան 400-ից ավելի երեխա, որոնցից մեծամասնության կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե համապատասխան որակի բժշկական ծառայություններ տրամադրվեին:

 

«Ներկայում պետությունն իր հովանու տակ է վերցրել մայրության և մանկության առողջության պահպանման խնդիրը, ինչը բխում է նախագահի նախընտրական ծրագրից ու գտնվում է իր ուշադրության կենտրոնում: 2007-2010 թվականներին ծննդօգնության գծով պետական բյուջեից հատկացումները աճել են մոտ 3 անգամ, իսկ 2011-ին երեխաների հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների կազմակերպման համար տրամադրված բյուջեն կաճի 2 անգամ ու կկազմի 6 մլրդ 338 մլն դրամ»,-ասաց Ա. Բաբլոյանը:

 

ԱԺ մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարը նշեց, որ այս ծրագիրը կնպաստի բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացմանը, բուժման արդյունավետությանն ու մահացության ցուցանիշի նվազեցմանը:

 

Վերջում նա ավելացրեց, որ հանրապետությունում կանանց ու երեխաների հիմնախնդիրների գերակայությունը կարևորված է նաև մի շարք օրենսդրական փաստաթղթերով:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ